Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է, թե ինչու է մերժել Բաքվի` Շուշի մեկնելու հրավերը
ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը:
Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում:
«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», - ասված է haqqin.az-ի խմբագրությանը Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում: Այսպիսով, ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են նրա աշխատանքային գրաֆիկով:
Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել էր՝ ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:
«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի», - ասված է ԱՄՆ դեսպանատան նամակում:
Ռուսաստանի դեսպանատունն առայժմ չի պատասխանել ադրբեջանական լրատվականի հարցմանը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված աս...
«Ուզբեկստանը չի քննարկում ՀԱՊԿ վերադառնալու հարցը»․ Ասադով
Ուզբեկստանը չի քննարկում ՀԱՊԿ վերադառնալու հարցը և հրավեր չի ստացել այդ կազմակերպության մասնակիցներից, երկուշաբթի հայտար...