Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։
Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը ։
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։
Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է ճամփորդելու համար լավագույն և վատագույն անձնագրերի ցանկը. Հայաստանը 84-րդ տեղում է
Միջազգային Henley&Partners խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի բոլոր երկրների անձնագրերի ցանկը՝ ըստ տվյ...
Մահացել է իտալացի երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան
Երկուշաբթի մահացել է իտալացի հանրահայտ հաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Ռաֆայելա Կառան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նով...
Անձնակազմի 75 տոկոսը 2 ամիս առաջվա դրությամբ քաղաքացիական անձինք են եղել. Ղահրամանյանը` պարեկային ծառայության մասին. NEWS.am
Իրականում սա ոչ թե ձևափոխված, այլ նոր համակարգ է ստեղծվել ըստ կարգավորումների, անձնակազմի 75 տոկոսը 2 ամիս առաջվա դրությ...
Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականության հետ. Վիրահայոց թեմ
Վերջին շաբաթվա ընթացքում լգբտ պրայդի կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները մտ...