Մահացել է իտալացի երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան
Երկուշաբթի մահացել է իտալացի հանրահայտ հաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Ռաֆայելա Կառան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, հեռուստահաղորդավարուհին կյանքից հեռացել է 78 տարեկանում:
Կառայի նախկին զուգընկեր, խորեոգրաֆ Սերջո Յապինոն հայտնել է, որ երգչուհին խնդրել է իր համար հասարակ փայտե դագաղ պատրաստել և սափոր՝ մոխիրը պահելու համար: Յապինոյի խոսքով՝ թեև դերասանուհին սեփական երեխաներ չի ունեցել, օգնել է 150 000 անչափահասների, որոնց մասին հոգ է տարել հեռակա կարգով որդեգրման ծրագրի շրջանակում:
Կառան ճանաչում է ձեռք բերել 1970-1980-ականներին: Նրան մեծ համբավ է բերել A far l`amore comincia tu երգը:
Նմանատիպ հոդվածներ
Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականության հետ. Վիրահայոց թեմ
Վերջին շաբաթվա ընթացքում լգբտ պրայդի կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները մտ...
Շիրակի մարզի հողօգտագործողները բացել են ճանապարհը՝ պայմանով
Մի քանի ժամ Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը փակ պահելուց հետո Շիրակի մարզի բնակիչները երեկոյան բացել են...
Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է...
Հրապարակվել է ճամփորդելու համար լավագույն և վատագույն անձնագրերի ցանկը. Հայաստանը 84-րդ տեղում է
Միջազգային Henley&Partners խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի բոլոր երկրների անձնագրերի ցանկը՝ ըստ տվյ...