Անձնակազմի 75 տոկոսը 2 ամիս առաջվա դրությամբ քաղաքացիական անձինք են եղել. Ղահրամանյանը` պարեկային ծառայության մասին. NEWS.am
Իրականում սա ոչ թե ձևափոխված, այլ նոր համակարգ է ստեղծվել ըստ կարգավորումների, անձնակազմի 75 տոկոսը 2 ամիս առաջվա դրությամբ քաղաքացիական անձինք են եղել, ոչ ոստիկանական համակարգից, միայն 25 տոկոսն է ընդհանուր ոստիկանության համակարգից, դրա մի փոքր մասն էլ՝ ճանապարհային ոստիկանությունից։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով օրերս իր ծառայությունը մեկնարկած պարեկային ծառայությանը:
«Նոր համակարգը ֆունկցիոնալ տեսանկյունից ոստիկանների և ճանապարհային ոստիկանների համակցություն է իրենից ներկայացնում, ինչպես նաև նոր ֆունկցիոնալ գործառույթներ են ավելացել և ավելի պատասխանատու կերպով պետք է մոտենան հարցերին։ Այնուամենայնիվ իրականացնողը մարդն է, ով ապրում է մեր իրականությունում, և կախված նրանից, թե մարդն ինչպես կդրսևորի իրեն՝ համակարգը այդպես էլ իրեն կդրսևորի։ Լիահույս եմ, որ լավ կլինի, սակայն հաշվի առնելով պետական բոլոր ոլորտներում մասնագիտական կարողությունները՝ սպասելիքներս մեծ չեն, բայց դրական սպասելիքներ կան»,-ասել է նա։
Ղահրամանյանի խոսքով` սա անհրաժեշտ նորամուծություն է, որովհետև ֆունկցիոնալ տեսանկյունից շատ էին տարանջատումները, իսկ պարեկային ծառայությունը այս ամենը միավորում է:
«Սա անհրաժեշտ նորամուծություն է, որովհետև ֆունկցիոնալ տեսանկյունից շատ էին տարանջատումները և որոշ դեպքերում մի տեսակի ոստիկանը մեկ այլ տեսակի հանցագործության նկատմամբ չէր կարող վարչարարություն իրականացնել կամ կանխել, կամ մի շարք պատճառներից ելնելով նա միգուցե արհամարհեր, իսկ այս իրավիճակում համակցված է և ավելի շատ են ընդլայնված իրենց պարտականությունները։ Այսպիսի հնարավորություն առաջիկա 30 տարում չի լինի, սա նոր համակարգ է, և աշխատակիցները պետք է ձգտեն լավագույնս դրսևորել իրենց»,- հավելել էնա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե 2021 թվականին առաջին 5 ամսում քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Հայաստան զբոսաշրջային այցելությունները 2021 թվականի ապրիլ ամսին կազմել է շուրջ 41881, իսկ մայիս ամսին՝ շուրջ 52908: Այս...
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիներ...
Հրապարակվել է ճամփորդելու համար լավագույն և վատագույն անձնագրերի ցանկը. Հայաստանը 84-րդ տեղում է
Միջազգային Henley&Partners խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի բոլոր երկրների անձնագրերի ցանկը՝ ըստ տվյ...
Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է...