Պատահարներ

Ստրասբուրգում հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել. նրանց թվում հայեր և վրացիներ կան

Lilit A. 1 րոպե 404 դիտում
Ստրասբուրգում հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել. նրանց թվում հայեր և վրացիներ կան

Ստրասբուրգի իրավապահ մարմինները կողոպուտի և այլ հանցագործությունների կասկածանքով տասնյակից ավելի մարդկանց են ձերբակալել։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` նրանք հայ-վրացական հանցավոր խմբավորման անդամ են։

 

Նշվում է, որ 12 մարդ է ձերբակալվել, որոնցից 10-ը ժամանակավոր բանտարկվել են։ Խմբավորումը, որին տեղի ոստիկանությունը «մաֆիոզ» է անվանում, գողությամբ և կողոպուտով էր զբաղվում։ Ոստիկանությունը հայտարարել է, որ գործ ունեն միջազգային հանցավոր կազմակերպության էլզասյան բաժնի հետ, որը մասնագիտացած է տարբեր տեսակի գողությունների վրա` մասնավորապես տների կողոպուտի և խանութներից գողության։

Էլզասի ոստիկանությունն այժմ կալանքի օրդերներ է տարածել բանդայի թաքնված մասնակիցների նկատմամբ։  Ձերբակալվածների բնակության վայրում իրականացրած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեկ մոտոցիկլետ, հրազենի 5 միավոր, ավելի քան 350 փամփուշտ, ոգելից խմիչքի 66 շիշ, սննդամթերք, հեղինակավոր ապրանքանիշների օծանելիքի ավելի քան 100 սրվակ, տարատեսակ կոսմետիկա։ Հայտնաբերվել է նաև ավելի քան 17 հազար եվրո։

Ոստիկանությունն ու դատական մարմինները խմբավորման գործողությունների նկատմամբ քննություն էին իրականացնում 2019 թվականից։ 

 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250