ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու». Քոչարյանն ուղերձ է հղել
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ ընտրությունների քարոզարշավի ավարտին ուղերձով է հանդես եկել։
«Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։ Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։ Կոչ եմ անում ձեզ` եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը»,–ասում է ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով `պետք է երկրում հարատև խաղաղություն հաստատվի։ Վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։
«Բուժենք վերքերը։ Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։ Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։ Դա պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։Եվ ընդհանրապես` մեր ապրած կյանքի իմաստը։ Վստահ եմ, որ չեք սխալվի։ Իսկ դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան», - նշում է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից․ Զոհրաբյան
Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվեարկություն 2/7 տեղամասում․ Հետք
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին...
«Իզմիրլյան» կենտրոնի տնօրենը սպառնում է աշխատակիցներին․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր երեկոյան՝ 20.00-ին, բոլորիդ սպասում եմ Երևանի Հանրապետության հրապարակում. Փաշինյան
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որով ՀՀ քաղաքացիների...