«Իզմիրլյան» կենտրոնի տնօրենը սպառնում է աշխատակիցներին․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Այս մասին հայտնում է «Փաստերի ստուգման հարթակը»։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդորում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցա՞վ եմ պատճառում»․ շուշեցի կնոջ բնակարանը զավթած թուրքը տեսանյութեր է ուղարկում տնից․ Զոհրաբյան
Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվեարկություն 2/7 տեղամասում․ Հետք
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր երեկոյան՝ 20.00-ին, բոլորիդ սպասում եմ Երևանի Հանրապետության հրապարակում. Փաշինյան
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որով ՀՀ քաղաքացիների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու». Քոչարյանն ուղերձ է հղել
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ ընտրությունների քարոզարշավի ավարտին ուղերձով է...