Հայաստանում ինչքան ժանգոտած մեխ կա՝ տարբեր պաշտոնների ծվարած հանելու ենք ու մխելու ենք որտեղ անհրաժեշտ է. Փաշինյան
Այս ընտրություններով ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին պատասխան տալ: Արարատում քարոզաշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ նախորդ տարվա փետրվարին հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը, տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, վերաբացվել է, սակայն կորոնավիրուսի և պատերազմի պատճառով գործի քննությունը հետաձգվել է.
«Ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա, որպեսզի այդ գործերն ամենայն խորությամբ քննվեն և գործադրվեն բոլոր հնարավոր միջոցները այդ գործը բացահայտելու համար»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին քվերակել իրենց օգտին, որպեսզի Հայաստանում հաստատեն օրենքի և իրավունքի դիկտատուրա:
Փաշինյանը կրկին ցույց տվեց քարոզարշավի ընթացքում նվեր ստացած իր մուրճն ու հայտարարեց.
«Պողպատե մանդատով Հայաստանում ինչքան ժանգոտած մեխ կա՝ տարբեր պաշտոնների ծվարած, նրանց բոլորին հանելու ենք, որտեղ անհրաժեշտ է նրանց մխելու ենք, որտեղ անհրաժեշտ է՝ ջարդելու ենք»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեր 15 եղբայրները վերադառնում են․ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է․«Մեր 15 եղբայրները վերադառնում են»:[4ae1bf3ab784196617b192c1cd181e80.jpg]
Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժան...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը մոլորվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ հայ զինվորը դիվերսանտ չի եղել, այլ պարզապես մոլորվել է: Արթուր...