Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժանման դեպքեր կնկարահանեն ու տեսագրությունը կներկայացնեն։ Այս մասին այսօր Վայոց Ձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրակաշառքների գործով այս պահի դրությամբ արդեն հինգ հոգի կալանավորված են։ Այսինքն՝ նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկում, և առաջիկա 2 ամսում կշարունակեն գտնվել այնտեղ։ Հետո ինչքան կդատվեն, դատարանը գիտի, բայց ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք։ Տասը մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել քննիչները, ևս 40 հոգի էլ գտնվում են կասկածյալի կարգավիճակում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ արդեն ընտրակաշառքի գործով 55 հոգի անցնող ունենք։ Եվ իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավական առատ բերքահավաք են խոստանում։ Բայց ես ուզում եմ այդ բերքահավաքն ավելի առատ դրաձնել և այսպիսի հայտարարություն անել։
Քաղաքացիական պայմանագիր կուսկացությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն։ Երկրորդ, կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։ Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգև կտանք յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»,- հայտարարեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեր 15 եղբայրները վերադառնում են․ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Մեր 15 եղբայրները վերադառնում են»: [4ae1bf3ab784196617b192c1cd181e80.jpg...
«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ ռազմագերին` Բաքվի դատարանին
Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլոր...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը մոլորվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ հայ զինվորը դիվերսանտ չի եղել, այլ պարզապես մոլորվել է: Արթուր...