ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը մոլորվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ հայ զինվորը դիվերսանտ չի եղել, այլ պարզապես մոլորվել է: Արթուր Քաթանյանը կվերադարձվի հայկական կողմին:
«Լրացուցիչ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանի տարածքում հունիսի 8-ին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քաթանյանը չի մտել Ադրբեջանի տարածք դիվերսիոն գործողությունների համար: Հաստատվել է, որ նա, կորցնելով ճանապարհը, հատել է Ադրբեջանի սահմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ա.Քաթանյանը վերադարձվել է հայկական կողմին»,- մասնավորապես ասված է ադրբեջանական ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ-ն դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։ Ինչ վերաբերում է զինծառայողը վերադարձվել է, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ Auroranews-ը կփորձի կապ հաստատել ՊՆ-ի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեր 15 եղբայրները վերադառնում են․ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Մեր 15 եղբայրները վերադառնում են»: [4ae1bf3ab784196617b192c1cd181e80.jpg...
Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Արցախից․ Մարդկությունը դեռևս չի հնարել այն բառը, որով ես կարող եմ նկարագրել ապրումներս․ Կարեն Հովհաննիսյանը
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ այցելել է Արցախ և լուսանկարներ հրապարակել․ «Պա...