Արտակարգ դեպք Երևանում. Երևանյան լճից դուրս է բերվել կնոջ դի. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  09:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի  ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:  Ոստիկանության Շենգավիթի բաժնի  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները  պարզում են մահացածի ինքնությունը: Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: 

 

Տեղի ունեցածը սպանություն է,  դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:  Ոստիկանությունն  ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:


Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ