Սպորտ
Հայաստանը անհատապես լավ պատրաստված թիմ է․ Խորվաթիայի գլխավոր մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի հավաքական այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային թիմի հետ։
Մրցակցի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խորվաթ լրագրողների հետ խոսել է առաջիկա հանդիպման մասին։
«Մենք կաշխատենք օգտագործել բոլոր 6 փոխարինումները, որպեսզի մեծ թվով ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տանք։ Կփորձարկենք տակտիկական երկու տարբերակ։ Բնականաբար, մեր համար կարևոր է նաև արդյունքը։ Հաղթանակը դրականորեն է ազդում թիմի վրա, ֆուտբոլիստները ձեռք են բերում վստահություն։ Գլխավորն այն է, որ տղաները վնասվածք չստանան։
Հայաստանի հավաքականը անհատապես լավ պատրաստված թիմ է։ Վերջին շրջանում մրցակիցը հանդիպել է ուժեղ հավաքականների հետ և հաղթել է, բայց և այնպես, Հայաստանը դեռևս բարձր կարգ չունի», - ասել է 54-ամյա մասնագետը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Ռոյ Քինը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր եզրափակիչը
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0