Առողջապահության նախարարությունը` զոհված զինծառայողների թվերի անճշտության մասին

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտնեց, որ Հերացիի մորգի մոտ են և փակել են փողոցը: Ըստ վերջինիս հայտարարության` զոհված զինծառայողների թվերի մեջ անճշտություն է գտել: Մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Аuroranews-ի հետ զրույցում հայտնեց, որ նախքան Հերացի փողոց փակելը անհետ կորոծ զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ: Վերջինս վստահեցրել է, որ թվերում անճշտություն չի կարող լինել, աբսուրդ է, թվերը գաղտի չեն պահվում: Որոեշվել է ծնողներին տրամադրել բոլոր դիահերձարանների քաղվածքները, որպեսզի ծնողներն ու հարազատները կարողանան պարզ և թափանցիկ կերպով ծանոթանալ բոլոր տվյալներին: Անկախ այս ամենից` ծնողներն ու հարազատները որոշել են դուրս գալ փողոց: 

 

ԱՆ խոսնակը նաև հավելեց, որ երբեք որևէ ծնողի հարց անպատասխան չի մնացել, 24/7 պատասխանել են բոլոր հարցերին և ամեն բան արել թափանցիկ, որպեսզի ծնողների մոտ կասկածներ չառաջանան:

Քաղաքականություն