ՆԳ նախարարը՝ ԱԲ-ով գեներացվող մանիպուլյատիվ նյութերի և նախընտրական ռիսկերի մասին
Այսօր տեղի է ունենում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մամլուլի ասուլիսը, որի ժամանակ Auroranews-ը հարց է ուղղել նախարարին:
Հարցում նշվում է, որ ներկայում լայն թափով զարգանում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսաձայնային` դիպֆեք կոչված հոլովակները: 2024 թվականին Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ այս տեխնոլոգիայով պատրատսվել էին նախագահ Մայա Սանուդի կեղծ ուղերձները, որոնք լայն տարածում էին գտել սոցիալական հարթակներում և խառնաշփոթ էին առաջացրել քաղաքացիների շրջանում: Ինչ տեղի կունենա, եթե օրինակ խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրը, կամ հենց հունիսի 7-ին օրինակ Հանրապետության տարբեր հատվածներում մոլերում, սուպերմարկետներում, որտեղ հեռարձակվում է երաժշտություն , գովազդ, հանկարծ հնչի օրինակ ՀՀ վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի արհեստական բանականությամբ ստեղված ձայնով սադրիչ և մանիպուլյացնող հայտարարություններ: Առևտրի կենտրոններում հնչող գովազդը և երաժշտությունը ըստ էության չի կարգավորվում պետական որևէ գերատեսչության կողմից։ Միչև այս ամենի հեղինակներին գտնելը և պաշտոնական հերքում տարածելը մանիպուլիացիոն այս հնարքը լուրջ հետևանքներ կարող է թողնել: Ոստիկանությունն ունի այս երևույթը կանխարգելող և հեղինակներին գտնելու տեխնոլոգաներ:
Auroranews-ի հարցին ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է.
«Խոսում եք հիբրիդային սպառնալիքի դրսևորման մասին:
Մենք բավական ակտիվ երկխոսություն ունենք Մոլդովայի մեր գործընկերների հետ, որպեսզի հատկապես նախընտրական այս ժամանակահատվածում կարողանանք ցանկացած սցենար, որը տարբեր երկրների օրինակում դիտարկվել է, տեղյակ լինենք դրա մանրամասներին և դա լինի մեզ համար բացահայտելի, կամխատեսելի և կառավարելի:
Այս մասով արհեստական բանականությունով գեներացվող նյութերը մասն են կազմում դրա և մեր գործընկերները այս ազդակը ևս փոխանցել են, և կարծում եմ լուծումը ցանկացած իրավիճակում մեր հանրության հետ բաց, թափանցիկ երկխոսության ապահովումն է և ցանկացած իրավիճակում նմանատիպ մանիպուլյատիվ հաղորդագրություններին նաև ճիշտ, գրագետ արձագանքը: Այս պահի դրությամբ էլ տարբեր մանիպուլյատիվ նյութեր են գեներացվում և կառավարությունը այդ քաղաքականությունն ունի, որ մենք ավելի բաց երկխոսություն ենք շարունակում վարել մեր հանրության հետ, որպեսզի այս մանիպուլյատիվ նյութերը երկար կյանք չունենան պրակտիկայում ապրելու և մեր հանրությունը ևս հասկանա թե ինչպիսի դրսևորումներ կարող են դեռ նաև առաջիկայում սպասվել:
Ինչ վերաբերում է կոնկրետ լռության օրը կանոնների խախտմանը բնականաբար կա օրենսդրական կոնկրետ գործիքակազմ կանոնների խախտման մասով: Իհարկե արհեստական բանականության պայմաններում մի փոքր ավելի դժվարացել է իրավապահ համակարգի աշխատանքը, բայց մենք ջանում ենք կատարելագործելու մեր կարողությունները, որպեսզի նման իրավիճակները մեր տեսադաշտում լինեն»:
Նմանատիպ հոդվածներ
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Վերջերս Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են Նոր...
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Փետրվարի 12-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր
Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Օլիմպիական խաղերի ժամանակ ձերբակալվել է 16 տարի հետախուզման մեջ գտնվող երկրպագու
Իտալիայում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ձերբակալվել է 2010 թվականից հետախուզվող Սլովակիայի քաղաքացի, հաղոր...