Թորոսյանը՝ ժամանակին նույնականացման քարտեր ձեռք չբերելու հետևանքների մասին
2024 թվականի դեկտեմբերի 4-ին Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա, որոշվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը իրականացվելու է բացառապես թվային համակարգով։ Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Շատ քաղաքացիներ ժամանակին ձեռք չեն բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն և հիմա մենք բախվում ենք մի իրավիճակի՝ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով:
Ազգային ժողովը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Պետական միջոցառումներում օրհներգը՝ կենդանի կատարմամբ․ Փաշինյան
Պետական միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Այս մասին Կառավ...
2025-ին արձանագրվել է ներգաղթի միտում․ ՆԳ նախարար
2025 թվականը Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար առանձնահատուկ է եղել։ մա...
Սահմանվեց վերջնաժամկետ․ նոր որոշում՝ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ․ Թորոսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատան...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...