2025-ին արձանագրվել է ներգաղթի միտում․ ՆԳ նախարար
2025 թվականը Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար առանձնահատուկ է եղել։ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«2025 թվականի ընթացքում Հայաստան մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ, դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ: Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ բացառիկ են դիտարկվում թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների մասով, որովհետև 2010 թվականից, ինչ մենք սկսել ենք հաշվարկել հատկապես Հայաստանի քաղաքացիների հետ կապված մուտքերի և ելքերի միգրացիոն սալդոն, առաջին անգամ է, երբ մենք ունենք լիովին այլ պատկեր:
Արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական սալդո, որը կազմել է 30477։ Այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է՝ 8660։ Նշեմ, որ վերջին 15 տարիների կտրվածքով սա առաջին տարին է, երբ Հայաստանի քաղաքացիների սալդոն դրական է։ Միակ բացառությունը եղել է 2020 թվականին, ինչը պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով, ուստի սա պետք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ այս արդյունքներով արձանագրվել է արտագաղթի պատուհանի փակումը, և Հայաստանի միգրացիոն իրավիճակում արդեն ձևավորվում են ներգաղթի միտումներ։ Նրա գնահատմամբ՝ դա վկայում է ՀՀ ներքին անվտանգության մակարդակի, խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրված ջանքերի և վերջին տարիներին արձանագրված այլ դրական փոփոխությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Պետական միջոցառումներում օրհներգը՝ կենդանի կատարմամբ․ Փաշինյան
Պետական միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Այս մասին Կառավ...
Սահմանվեց վերջնաժամկետ․ նոր որոշում՝ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ․ Թորոսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատան...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...