Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Այս ցուցանիշը վկայում է ներքին անվտանգության մակարդակի մասին, ինչպես նաև ներքին գործերի բնագավառում կայացված որոշումների արդյունավետության մասին»,- ասել է Սարգսյանը:
Ներքին գործերի նախարարը հավելեց, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին 42.2 տոկոսով ավելի զենք-զինամթերք է առգրավվել:
«Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին և նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը՝ նշեմ, որ թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը: Ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ»,- հավելել է Արփինե Սարգսյանը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2025-ին աճել են 614-ով կամ 20.4 տոկոսով, բացահայտվել է 243-ով ավելի դեպք 2024 թվականի համեմատ:
«Իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- եզրափակել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Նոր կարգավորումներ են սահմանվել էլեկտրոնային դրամապանակներ ունեցողների համար
Իդրամ վճարային համակարգն իր բաժանորդներին տեղեկացրել է, որ մարտի 2-ից էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցն...
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ իրադարձություն, քան մարդկո...
Ուկրաինացի սկելետոնիստը որակազրկվել է սաղավարտի պատճառով
Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Գերասկևիչին՝ արգելված սաղավարտ կրելու համար։...