Պապուաշվիլին քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը՝ պաշտոնական կայքում Վրաստանի վերաբերյալ տեղեկատվությունը չթարմացնելու համար։ Նա այս մասին խոսել է Imedi հեռուստաալիքի եթերում՝ ներկայացնելով համապատասխան էջերից վերցված փաստաթղթեր։
Պապուաշվիլիի խոսքով՝ նախարարության կայքում Վրաստանի մասին տվյալները չեն թարմացվել 2024 թվականից։ Էջում երկրի նախագահ դեռ նշված է Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ արտաքին գործերի նախարար՝ Իլիա Դարչիաշվիլին։
Խորհրդարանի նախագահը հարց է բարձրացրել՝ արդյոք հնարավոր է, որ դա պայմանավորված լինի տեխնիկական անուշադրությամբ։ Նրա պնդմամբ՝ նույն կայքում Ռուսաստանի վերաբերյալ տեղեկատվությունը թարմացվել է 2025 թվականի աշնանը, և այդ երկրի մասին տվյալները վերանայվում են պարբերաբար՝ մոտավորապես յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
Պապուաշվիլին նման մոտեցումը որակել է «անպարկեշտ վարքագիծ» գերմանական պաշտոնական կառույցի կողմից՝ ընդգծելով, որ տվյալների ընտրովի թարմացումը հարցեր է առաջացնում։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...