5+4 միլիարդ դոլարի նախագիծ, առանց սակագնի հաշվարկի․ Շոյգուն՝ ամերիկյան առաջարկի մասին
Հայաստան կատարած այցի ժամանակ ամերիկացիները հայտարարեցին, որ 5 միլիարդ դոլար կծախսեն ատոմակայանի կառուցման և ևս 4 միլիարդ դոլար՝ սպասարկման վրա, սակայն նրանք չկարողացան տրամադրել արտադրված էներգիայի մեկ մեգավատ/ժամի համար նույնիսկ մոտավոր գին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Սա հատուկ ուշադրություն է պահանջում։ Եթե խոսքը NuScale Power-ի 77 մեգավատ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի բարձր արժեքն էր, որ հանգեցրեց Յուտայում նրա նախագծի ձախողմանը։ Նույնիսկ նախապատրաստական փուլում արժեքը 1,5 անգամ աճեց, և նախատեսված էներգիայի արտադրության գինը 58 դոլարից բարձրացավ մինչև 89 դոլար մեկ մեգավատ-ժամի համար, ինչը հանգեցրեց դրա փակմանը 2023 թվականին»,- ասել է Շոյգուն։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս թվերը նշվել են միայն պլանավորման փուլում, և վերջնական արժեքը զգալիորեն ավելի բարձր կլիներ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը բաց կթողնի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները չեն մասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հաղորդում է Ax...
Բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշակի փոխըմբռնում կա. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վ...
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն պատերազմ կբերի Եվրոպային. Օրբան
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն պատերազմ կբերի Եվրոպային. Հունգարիան չի աջակցի իր անվտանգությանը սպառնաց...
Օվերչուկը` հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին
Մոսկվան և Երևանը կսկսեն բանակցություններ Ադրբեջանին և Թուրքիային միացված հայկական երկաթուղիների երկու հատվածների վերական...