Սպորտ

«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

Lilit A. 1 րոպե 303 դիտում
«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հաղթող: Վճռորոշ խաղում լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը պատմության մեջ առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» հաղթեց երրորդ խաղում անընդմեջ:

Պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչ հանդիպման առաջին գոլային պահն ունեցավ Անգլիայի նորընծա չեմպիոնը: 

Առաջին խաղակեսի վերջնամասում «Չելսին» բացեց հաշիվը: 42-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և վերջինիս օգնությամբ գրավեց դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում:

60-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» ավագ Կևին դե Բրույնեն:

Վերջնամասում Խոսեպ Գվարդիոլայի թիմի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը, ոչ առանց դժվարությունների, խաղը հասցրեց հաղթական ավարտի:

 

«ՄանչեսթերՍիթի» (Անգլիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250