Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է

Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից, հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Ադրբեջանցի սամբիստների բոլոր արդյունքները չեղարկվել են։ 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ։ 

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին Ռուսաստանի ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուկ ու անկարգություն: 

Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- Միքայել Հայրապետյանի խոսքը փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ