Սիրիայի ընտրատեղամասում պայթյուն է որոտացել․ այնտեղ նախագահական ընտրություններ են

Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների օրը, պայթյուն Է որոտացել։ Այս մասին РИА Новости-ին հաղորդել Է աղբյուրը։  «Պայթյուն Է որոտացել Դերրա քաղաքի Հոկտեմբերի 16-ի հրապարակում»,- հաղորդել Է աղբյուրը: Նա նշել Է, որ «պայթյունը տեղի Է ունեցել ընտրատեղամասի մերձակայքում: 

Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան, պայթյունը սարքվել Էր, որպեսզի խանգարեին քվեարկությանը, РИА Новости-ին  հաղորդել Է տեղական աղբյուրը: 

«Պայթուցիկ սարքը դրվել Էր ընտրողներին վախեցնելու նպատակով, որպեսզի նրանք չհավաքվեն քվեարկելու և հեռանան ընտրատեղամասից»,-հաղորդել Է աղբյուրը:

Քաղաքականություն

Պատահարներ