Պատահարներ
Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի
Մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:
Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ՀՀ ՊՆ զորմասերից մեկում զինվորին գտել են ինքնասպան եղած. ArmLur. am
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ
Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է ոստիկանության սերժանտ դի. ՀՀ ոստիկանություն
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Չայնիի ոլորանում BMW-ն գլխիվայր հայտնվել է ձորում
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0