Պատահարներ
Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա․ Կողբ համայնքի ղեկավար
Զինծառայողի մասին մենք դեռևս տեղեկություններ չունենք, բայց որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Պետք է օր առաջ կարողանանք զինծառայողին գտնել, օրեր շարունակ որոնողական աշխատանքները կատարվում են, բայց դեռևս որևէ տեղեկություն չկա: Զինծառայողի հեռախոսն է գտնվել դիրքից մոտ 30 կմ-ի վրա, այլ տեղեկություններ չկան»,- ասաց Արսեն Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ՀՀ ՊՆ զորմասերից մեկում զինվորին գտել են ինքնասպան եղած. ArmLur. am
Արտակարգ իրավիճակ. ուժեղ քամին ամբողջությամբ պոկել է Արտաշար գյուղի դպրոցի տանիքը, տապալել ծառեր և էլեկտրասյուներ. Shamshyan
Արաբական անապատների շրջաններից փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք է եղել Հայաստան
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0