Պատահարներ

Փրկարարներն ավելի քան 16 ժամ պայքարում են Մասիս քաղաքի աղբավայրում բռնված հրդեհի դեմ

Փրկարարներն ավելի քան 16 ժամ պայքարում են Մասիս քաղաքի աղբավայրում բռնված հրդեհի դեմ

Արդեն 16 ժամից ավելի է` Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի, Արտաշատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ծառայություններից ժամանած մարտական հաշվարկներ պայքարում են երեկվանից Մասիս քաղաքի հարևանությամբ գործող մոտ 4 հեկտար տարածքով աղբավայրում ծագած հրդեհի դեմ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Երևանից, ու առանց ընդմիջման, ողջ գիշեր, հրշեջները աղբավայրի աշխատակիցների հետ աշխատում են:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղում են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ու Փրկարար Ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հրշեջների աշխատանքը դժվարանում է նաև ուժեղ քամու և հորդառատ անձրևների չդադարելու պատճառով: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250