Փոթորիկը իր սև գործն է արել Արարատի մարզի Հայանիստ գյուղում. գյուղապետն էլ տնետուն ընկած վնասներն է հաշվում. Shamshyan com

Երեկ՝ մայիսի 22-ին, փոթորիկը իր սև գործն է արել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին ու փոթորիկը գյուղում վնասել են մի քանի էլեկտրասյուներ, կոտրել , ավերել  տանիքներ:  

 

Shamshyan.com-ի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էնքան կարճ տևեց փոթորիկը, բայց այդ կարճ ժամանակում իր ավերածություններն արեց: Շիվար կանգնել ենք, չգիտեք էլ՝ ում դիմենք մեզ օգնելու համար: Առաջին պահից գյուղապետ  Բալաբեկ Սարգսյանը մեր բորոլիս կողքին է եղել, բայց դե գաղտնիք չի, որ գյուղապետարանը այդքան ֆինանս չունի, որ օգնի:  Գիտենք, որ արդեն դիմել է Արարատի մարզպետարան, ովքեր էլ,  հավանաբար, կդիմեն կառավարութուն, բայց դե կառավարությունը մեր դարդին դարման կլինի՝ չգիտենք:  

 

Փաթորկի հետևանքով գյուղում նաև  հոսանքները անջատվեց, բայց գյուղապետը էդ հարցում նույնպես օպերատիվ էր, ափալ-թափալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութանը տեղեկացրեց իրավիճակի մասին...»: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն