Հասարակություն
Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանում տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 27-ը ներառյալ, ինչի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Այսօր կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում է նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկը կգրանցվի 30-32, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել
Ստեփանակերտում բանալու տեսքով «տարօրինակ» արձանի տեղադրման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են ընթանում
Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել
Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցի մասնակիցները սպառնացել են պարալիզացնել Թբլիսին
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0