Վիճաբանություն օդանավակայանի մեկնման սրահում. բերման են ենթարկվել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչն ու նախկին ֆուտբոլիստը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 20-ին, օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի փաստով:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել, որ մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել ու դրա արդյունքում, ժամը 11:50-ի սահմաններում, գծային բաժին են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Եղիշե Մելիքյանին:   Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, և Ա. Կոբյալկոյին դեմքի հատվածում պատճառվել է ֆիզիկական ցավ:  Վերջինս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ էր, իսկ Ե. Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է և Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը:

Քաղաքականություն

Պատահարներ