Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ին պատկանող ՍՊԸ-ի անվտանգության պետի դրամապանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արաբական Միացյալ էմիրությունների  Դուբայ քաղաքում թալանել են հայտնի գործարար, «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի ՍՊԸ-ի անվտանգության պետ Արսեն Կարապետյանին:  Նրանից հափշտակել են դրամապանակը, որի մեջ  եղել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի,  խոշոր չափի ՀՀ դրամ և Երևանում հայտնի բենզալցակայաններից մեկի լիցքավորման համար եղած մոտ 400 լիտրի բենզինի կտրոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում  փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Նոր Նորքի  ոստիկանություն էր ահազանգել Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:20-ից մինչև  09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ավետիսյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված  իրեն պատկանող Porsche մակնիշի  78 PP 007 համարանիշի ավտոմեքենայի  լուսարձակները գողացել են:  Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը ոստիկաններին հայտնել էր, որ ինքը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետն է: 

Քաղաքականություն

Պատահարներ