
Արտակարգ դեպք Երևանում. գողացել են մեքենայի պետհամարանիշը, իսկ հետո այն գտել են տուժողի հոր գերեզմանի մոտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Նարեկ Վանեսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 00:40-ից 09:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության շենքի բակում կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի 001 NV 03 համարանիշները: Ժամանած ոստիկաններին Ն. Վանեսյանը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ ինքն աշխատում է Ազգային բժշկական պալատի տնօրեն: Մինչ ոստիկանները անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ էին իրականացնում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայանում մի քաղաքացի և ներկայացնում նշված համարանիշները ու հայտնում, որ այն հայտնաբերել է Հասրաթյան փողոցի հարակից գերեզմանատանը՝ հոր գերեզմանի մոտ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պետական պաշտոնյային նույնպես ոգևորել է «չտեսությունը» և իր համարանիշները գուցե «պատահական» սկզբունքով ստացել են իր անվան և ազգանվան՝ NV սկզբնատառերը: