Բախումներ Հորդանան գետի Արևմտյան ափին. տուժել է ավելի քան 1400 պաղեստինցի

Հորդանան գետի Արևտմյան ափին իսրայելական ոստիկանական ուժերի հետ ժամեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 1400 պաղեստինցի է տուժել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր Մահիկի պաղեստինյան ընկերակցությունը: 

«Մեր անձնակազմերն այսօր 1434 վիրավորի են ընդունել Երուսաղեմից և Արևտմյանափից: 182 մարդ հրազենային վնասվածք է ստացել, 195-ը՝ ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից, 931-ը՝ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառումից, իսկ 20 պաղեստինցի տարբերա աստիճանի այրվածքներ է ստացել»,- նշված է հաղորդագրությունում: 

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով 4 պաղեստինցի է զոհվել:Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Քաղաքականություն

Պատահարներ