Պատահարներ

Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք

Adrine Nidelyan 1 րոպե 5,476 դիտում
Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք

«Լրատվական ռադիո»-ի հետ հեռախոսազրույցում ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը հաղորդել է, որ Շուշիում ադրբեջանցի զինվորականների լկտի պահվածքի պատճառով ռուս խաղաղապահների և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վեր է ածվել ծեծկռտուքի: 

«Ժամեր առաջ հայկական վարորդները Շուշիի ներքևի պոստում ականատես են եղել թուրք զինվորականների լկտի պահվածքին, որը բերեց ռուս խաղաղապահների նկատողությանը: Դա ադրբեջանցիներին դուր չեկավ, կողմերը իրար քաշքշեցին, բռունցքներով հարվածեցին, իրար վրա զենք պահեցին, վերալիցքավորեցին. ռուսները մոտեցրին 3-4 ԲՏՌ-ներ, ԲՄՊ-ներ, փողերը շուռ տվեցին թուրքերի վրա, թե՝ կկրակենք: Շուշիի կողմից մի վաշտ թուրք արագ վազելով, զենքերը պահելով, իջան ներքև, իրար բաժանող ցանցերը պատռել էին: Վարորդներին արագ իջեցրին, որ էդ ամեն ինչի ականատես չլինեն: Մի ժամ հետո նոր ճանապարհը բացել են»,- պատմել է Վովա Վարդանովը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250