Հրարդադարի հնարավոր բոլոր տարբերակները Իսրայելը մերժել է․ օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել

Իսրայելը մերժել է Եգիպտոսի առաջարկը՝ հրադադար հաստատելու մասին։ Եգիպտոսի պատվիրակությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը, քանի որ այդպես է չի կարողացել Իսրայելին համոզել դադարեցնել կրակը։
 

Եգիպտոսը հանդես էր գալիս որպես միջնորդ երկիր, սակայն, վերջինիս հրադադարի ու կրակի դադարեցման բոլոր առաջարկները մերժվել են։ 

 

Հավելենք, որ Իսրայելի Զինված ուժերը հայտնել են, որ օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայում, այդ հարձակումների հետևանքով զոհերի թիվը շեշտակի աճել է՝ մի քանի ժամում հասնելով 115-ի: Ընդհանուր առմամբ վիրավորվել է 600 մարդ:

 

Հաղորդվում է, որ առավել ուժգին բախումներ են գրանցվել Արևմտյան ափին՝ Հիերիխոն քաղաքի մոտակայքում:

Իսրայելը հարձակման հետ զուգահեռ շարունակում է ակտիվ հրետակոծության տակ պահել Գազայի հատվածը: Այս պահին  հոսպիտալներում արյան դոնորների կարիք կա, քանի որ վիրավորների թիվը բավական մեծ է: Մարդկանց տարհանումը ևս շարունակվում է, պաղեստինցիները հիմնականում պատսպարվում են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում:

Քաղաքականություն

Պատահարներ