ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում, մենք էլ զորք ունենք․ Մարուքյանը՝ 2-րդ և 4-րդ հոդվածների բովանդակության մասին
Էդմոն Մարուքյանը նշել է՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով ամրագրված է՝ պատերազմից հետո կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։ Այսօր հայտարարել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Մարուքյանը պնդել է, որ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացված սադրանքը չպետք է հանդուրժվի ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի կողմից։ Նա ճիշտ է համարել ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը, քանի որ իրավիճակը կարող է նաև նոր էսկալացիայի հանգեցնել։
«Ուսումնասիրելով փաստաթուղթը՝ եկել եմ այն եզրակացության, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք կրակել ենք դեռևս 2-րդ հոդվածի փամփուշտը, ոչ 4-րդ: Սա նշանակում է, որ մենք ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում, մենք էլ զորք ունենք: Պետք լինի՝ մենք մեր զորքով կմիջամտենք: Երբ վերածվի էսկալացիայի, բնականաբար, 4-րդ հոդվածը կսկսի գործել նաև մեր դիմումի լույսի ներքո:
Բայց մենք դիմել ենք՝ իրազեկելով, որ սա ուժի գործադրման սպառնալիք է, և եթե խնդիրը չկարգավորվի, բնականաբար, անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ կամ շատ կանխատեսելի՝ էսկալացիա, ռազմական նոր կոնֆլիկտ Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ի տարածքում»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...