Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։
Սարգսյանը հաստատել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր միջև մայիսի 1-ին տեղի է ունեցել հանդիպում և որ ինքը մերժել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ առաջին նախագահի առաջարկը:
Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...
Կանադան կոչ է անում բաց թողնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազ...
Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրատվականների կողմից բարձրաձայնված հարցերին․ -Ինչպե՞ս կմեկնաբանեք գեր...