Իսրայելական բանակը նախապատրաստվում է Գազայի հատվածում գործողություն իրականացնել

Իսրայելական բանակը տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում, որպեսզի ցամաքային գործողություն իրականացնեն։ Դեռևս, սակայն, գործողությունն իրականացնելու համար բանակը հրաման չի ստացել: Գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, գրում է  գործակալությունը:

 

«Գազայի դիվիզիայի զորքերը նախապատրաստման տարբեր փուլերում են, ներառյալ գլխավոր շտաբի ղեկավարության ցուցումները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,-ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հնարավորության մասին լրագրողների հարցին:

 

Հիշեցնենք, որ արաբների և ոստիկանության միջև հիմնական բախումները սկսել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Կոնֆլիկտը հասունացել է մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Քաղաքականություն

Պատահարներ