Հայկ Ղալումյանը՝ Տավուշի «Անվախ» դիրքում իրավիճակի մասին

Մամուլում ակտիվացել են տեղեկությունները նաև կապված Տավուշի սահմանամերձ հատվածների հետ։ Մասնավորապես տարածվում է տեղեկություն, թե հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Բերդ համայնքի հատվածում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ, այնտեղ  կուտակումներ են նկատվում։ Սա այն դիրքն է, որը մենք կարողացել էինք 2020-ի ամռանը պահել։

 

AuroraNews-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Վերջինս, երբ լսեց, որ իրեն լրատվամիջոցից են անհանգստացնում, ասաց, որ զբղված է և չի կարող խոսել։ Այնուամենայնիվ, մենք հնչեցրեցինք հարցադրումը՝ Անվախ դիրքի վերաբերյալ, որին Ղալումյանը պատասխանեց այսպես․

 

«Ոչ մի բան չկա։ Չկա նման բան։ Առաջ չեն եկել, ոչ մի կուտակում չկա»։
 

 Տավուշի մարզպետարանի մամուլի պատասխանատուն էլ նշեց, որ կծանոթանա տեղեկությանը և, ըստ անհրաժեշտության, մարզպետարանը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։ 

Քաղաքականություն