ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առանց կրակոցի է եղել, նրանք առաջխաղաղցում են ունեցել և իրենց առաջխաղաղցման դիրքերում մնացել են և շարունակում են մնալ այնտեղ: Հայկական զինուժը ինչ-որ բանակցությունների է սպասում, որոնց նկատմամաբ ես լավատեսություն չունեմ: Այս մասին Auroranews-ի ուղիղ եթերում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով երեկ ադրբեջանական զինված ուժերի կողմից առաջխաղացմանը Վարդենսիսի և Սիսիանի սահմանային հատվածներում:
«Ստացվում է այնպես, որ մենք նախկին անվտանգային գոտին այլևս չունենք, մենք ադրբեջանական զինուժի հետ գտնվում ենք բավականին մերձ հատվածում և որոշ դիրքերում նրանք դիրքավորվել են մեզ հավասար կամ մեզնից առաջ և որևէ կերպ հետ չեն գնում , սա ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն է»,- ասաց «Իմ քայլը» լքած պատգամավորը:
Թովմասյանի խոսքով` ՀՀ որոշ սահմաները այս պահին գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ինչը նշանակում է, ՀՀ-ն պետք է կոշտ քալեր ձեռնարկի, սակայան դեռ որևէ բան չի արվում:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
Մանրամասները` տեսանյութում.