Քաղաքականություն

ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունվեց միաձայն

ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունվեց միաձայն
ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և…

ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ այս օրենսդրական փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում, որոնք, սակայն, կայանալիք արտահերթ ընտրությունների ժամանակ կյանքի չեն կոչվի:

Այս փաթեթի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի ամրագրումը դառնում է պարտադիր պայման, մինչև 3 կուսակցությունների դաշինքի դեպքում անցողիկ շեմը դառնում է 8 տոկոսն է, 4-ի դեպքում՝ 10-ը, ընտրական գրավը նոր ԸՕ-ով իջեցվում է 7.5 մլն դրամի՝ ավելի հասանելի դարձնելով, ընդլայնվում է հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, ռազմական և արտակարգ դրությունների պայմաններում ՏԻՄ ընտրություններ կարող են տեղի ունենալ: ԸՕ փոփոխությունների նոր նախագծի շնորհիվ ընտրողների ցուցակներից դուրս կբերվեն մինչև 100 000 անուններ, շտաբների վարձակալությունն ու անձնակազմկ աշխատավարձը կհայտարարագրվեն, դատվածություն ունեցող մարդիկ չեն կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ և այլն:

Նմանատիպ հոդվածներ

Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն, «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9–ին հրավիրում են Ազատության հրապարակ. Քոչարյանը ելույթ կունենա

ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին հայտարարած ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցություններ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250