Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ և այլ քաղաքացիական անձինք ազատ են արձակվել․ Այվազյան
Եվ՛ Մինսկի խմբի համանախագահները, և՛ տարբեր երկրների առաջանորդները, և՛ միջազգային մի շարք կազմակերպություններ հստակ արտահայտվել են, որ Արցախի խնդիրը լուծված չէ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Բագրատյանը հայտարարեց՝ ՌԴ-ն ունի պարտավորություններ՝ որպես հրադադարի երաշխավոր, իսկ ՀՀ քաղաքաացիները գտնվում են գերության մեջ՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո։ «Բոլոր գերեվարվածները պետք է վերադարձվեն իրենց երկրներ։ Ինչու՞ է Ադրբեջանը համարձակվում պահել գերիներին, Մինսկի խմբին էլ ասել, թե Արցախի հարցն այլև գոյություն չունի»,-հարցրեց պատգամավորը։
«Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, թե այլևս խոսք չի կարող լինել ԼՂ հակամարտության մասին, և հարցը լուծված է, պետք է Հարավային Կովկասում նոր շրջան սկսել»,-նշեց Այվազյանը։
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Այվազյանն ասաց, որ գերիների խնդիրն ուշադրության ներքո է։
«Պետք է գոհունակությամբ նշենք, որ ռուսաստանյան կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ և այլ քաղաքացիական անձինք ազատ են արձակվել։ Հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է և դարձել է նաև Մինսկի խմբի համանախագահների օրակարգային հարց»։
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առ...
Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին
Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկա...
ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել. Ցուցակի 2-րդ տեղում Տարոն Մարգարյանն է.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցու...