Օրվա լրահոս

Վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղի են ունեցել ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքեր, որով գողը կամ գողերը համարանիշները տանելուց հետո ավտմեքենաների վրա Տելեգրամի հասցե են թողնում, որպեսզի ավտոմեքենայի տերը կապնվի իրենց հետ՝ գումարի դիմաց համարանիշները հետ վերադարձնելու ակնկալիքով:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ մայիսի 4-ին,  նմանատիպ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նուբարաշենի բնակիչ, 38-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից գողացել են կայանված Mercedes-ի վրայի համարանիշները, որի վրա թողել են «Նիկոլ 707» Տելեգրամի հասցե: Կայքի տեղեկություններով՝ Սարգիս Ս.-ին, ով  ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, պատճառվել է մոտ 150 հազար դրամի վնաս, իսկ գողացած համարանիշները  հետ վերադարձնելու դիմաց նրանից պահանջել են 100 ԱՄՆ դոլար: 

Վերջին նորություններ