Բուլղարիան Ռուսաստանին մեղադրում է իր զենքի պահեստներում պայթյուններ իրականացնելու համար
Չեխիայից հետո հիմա էլ Բուլղարիան է Ռուսաստանին մեղադրում իր երկրի ռազմական օբյեկտներում պայթյուններ իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է 2011-2020 թվականների չորս պայթյունին, գրում է ՏԱՍՍ-ը:
Քննիչները կարծում են, որ «զինամթերքի պահեստներում տեղի ունեցած չորս միջադեպերի միջև կա որոշակի նմանություն, ոչնչացվել է զինամթերքը, որը պետք է արտահանվեր Վրաստան և Ուկրաինա», բոլոր զենքերը պատկանում էին զենքի վաճառական Էմիլիան Գեբրեվին: Բուլղարիայի դատախազությունն այդ պայթյունների համար մեղադրել է Ռուսաստանի վեց քաղաքացու:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Սոֆիայի ներկայացրած մեղադրանքները, նշել է, որ բուլղարացիները որոշել են «գերազանցել չեխերին» Ռուսաստանի նկատմամբ անհիմն կասկածների հարցում, նաև կատակել է. «Լավ է, չեն ասում, որ մենք ենք սպանել էրցհերցոգ Ֆերդինանդին, բայց, ըստ երևույթին, ամեն ինչ դրան է տանում» - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:
1914-ի հունիսի 28-ին ավստրո-հունգարացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...