Նախկին փոխվարչապետը Փաշինյանի 3 հիմնական ձախողումներ է հրապարակել
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռամյա գործունեությանը։
«Այսօր լրանում է երեք տարի, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը: Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ը ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում. Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները: Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը: Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանկցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը: Օրինակ, իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից:
Ի դեպ. Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում ՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը.
⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի անվտանգության ապահովումը.
⁃ Խաղաղության եւ միջազգային փոխգործակցության ամրապնդումը.
⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովումը.
⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը, ինչպես նաեւ երկրի կայուն տնտեսական զարգացումը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...