BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի հարցազրույցից հետո
BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին հրաժարական է ներկայացրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցի հետ կապված սկանդալի ֆոնին։ Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, The Daily Telegraph-ի բացահայտմամբ՝ BBC-ի «Panorama» հաղորդման ընթացքում Թրամփի խոսքերը մոնտաժվել էին այնպես, որ տպավորություն էր ստեղծվում, թե նա կոչ է անում գրավել Կոնգրեսը։
Թեև իրականում Թրամփը խոսել էր քաղաքական դիրքորոշումն արտահայտելու խաղաղ ձևերի մասին, հաղորդման խմբագրված տարբերակը ներկայացվել էր այլ համատեքստում, ինչը առաջացրել էր լայն հասարակական և քաղաքական քննադատություն։
BBC-ի ղեկավարությունը հաստատել է Դեյվիի հրաժարականի փաստը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ներքին քննարկումներից հետո։ Ընկերությունը հայտարարել է նաև, որ նախատեսվում է անցկացնել ներքին քննություն՝ պարզելու, թե ինչպես է թույլ տրվել լրագրողական էթիկայի նման խախտում։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը հրաժարվել է ցուցմունք տալ. ՔԿ
«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմնին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբեր...
ՌԴ-ն ու Վրաստանը վերականգնո՞ւմ են հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև...
Նիկոլ Փաշինյանը որտեղ է անցկացրել արձակուրդը. «Հրապարակ»
«Վարչապետը վերադարձել է և ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սան...
«Հեղաշրջման գործով» կալանավորված Հրայր սարկավագն ազատ կարձակվի. խափանման միջոցը փոխվել է
«Հեղաշրջման գործով» կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` նրա խափ...