Վրաստանը դիմադրեց, Հայաստանը՝ զիջեց. Սարգսյան
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկման ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե ինչու Վրաստանի իշխանությունը չզիջեց ընդդիմությանը՝ Արևմուտքի աջակցության պայմաններում, իսկ Հայաստանում 2018 թվականին իշխանությունը տեղի տվեց։
«Հարգանքներիս հավաստիքը Վրաստանի իշխանություններին, ես միշտ ջերմությամբ եմ վերաբերվել և շարունակում եմ ջերմությամբ վերաբերվել վրաց ժողովրդին։ Կարծում եմ՝ նախ վրացական ընդդիմությունը չկարողացավ մինչև վերջ համոզել Վրաստանի քաղաքացիներին, որ իշխանափոխության պարագայում հարկերը կրճատվելու են, Վրաստանը դրախտ է դառնալու, հարուստների փողերը բաժանելու են աղքատներին։
Միգուցե կոռեկտ չէ իմ այս եզրակացությունը, բայց կարծում եմ, որ ընդդիմության շարքերում չկային մարդիկ, որոնք պատրաստ էին այրունահեղության։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Վրաստանի իշխանական էլիտան շատ կուռ է և երրորդ հանգամանքը՝ աշխարհաքաղաքական կենտրոններից գոնե մեկը չեզոք-դրական վերաբերմունք ուներ»,– ասել է Սարգսյանը։
Ճշգրտող հարցին՝ նկատի ունի՞ Ռուսաստանը, նա պատասխանել է՝ «այո»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը՝ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիների մասին
Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժ...
«Մուլտի գրուպ» -ի աշխատակիցները չեն հեռանում․ կառավարությունից սպասում են վճռորոշ պատասխանի
Հայաստանի կառավարությունը «Մուլտի գրուպի» աշխատակիցներին կպատասխանի վաղը։ Այս մասին պարզ է դարձել իշխանությունների կողմի...
Հռոմի նորընտիր Պապի ուղերձը
Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ը ուղերձով դիմել է հավատացյալներին։ Այս մասին գրում է Vatican News-ը:Նա, մասնավորապես, նշել է...
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 1079 հա տարածք
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղ...