Սպիտակ տունը զգուշացնող հայտարարություն է տարածել
Ամերիկայի միացյալ նահանգների ՀՆԱ-ն կարող է նվազել 2025 թվականի վերջին եռամսյակում, եթե կառավարական կառույցների աշխատանքի մասնակի դադարեցումը (շաթդաունը) շարունակվի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասսեթը՝ հանդես գալով CBS հեռուստաալիքով։
Նրա խոսքով՝ շաթդաունի հետևանքով օդային երթևեկության կառավարման համակարգում առաջացած աշխատակիցների պակասը կարող է հանգեցնել լուրջ խափանումների երկրի օդանավակայաններում, հատկապես տոնական օրերին։
«Եթե մարդիկ այդ օրերին չկարողանան ճանապարհորդել, ապա չորրորդ եռամսյակում կարող ենք տեսնել տնտեսական անկում», - ընդգծել է նա։
Հասսեթը նաև հիշեցրել է, որ Goldman Sachs բանկի հաշվարկներով՝ շաթդաունի հետևանքով ԱՄՆ-ը կարող է կորցնել մոտ 1,5 տոկոս ՀՆԱ, սակայն ըստ իր գնահատման՝ այդ ցուցանիշը կարող է լինել ավելի բարձր, եթե իրավիճակը չլուծվի առաջիկա շաբաթներին։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել». Չավուշօղլու
Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նա...
Իրանը կհարվածի ԱՄՆ ռազմաբազաներին․ Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները տապալվեն, և ԱՄՆ-ի հետ հակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի, այ ցավդ տանեմ». Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի մասին
Հայտարարում եմ պաշտոնապես, ես երբեք ոչ մեկի չեմ լիազորել եւ չեմ միջնորդել եւ նման հարց չեմ բարձրացրել: Այս մասին, այսօր՝...
Սոցիալական հեռավորություն, թե ՞ սոցիալական օտարում. Սոֆյա Հովսեփյան
Սոցիալական ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, թե ՞ սոցիալական ՕՏԱՐՈՒՄ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգ...