Քոչարյանը՝ պատերազմի կանխատեսման և Հայաստանի քայլերի մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դեռ մեկ տարի առաջ կանխատեսում էր պատերազմի հնարավորությունը։


«Ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Առաջինը բանակցային գործընթացի ձախողումն էր, որը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանն առաջին անգամ հրաժարվեց բանակցել»,– 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։


Նրա խոսքով՝ 2018-ից սկսած բանակի հետ իրականացված քայլերը հանգեցրել են նրա զգալի թուլացմանը, ինչը ևս հաշվի էր առնում Ադրբեջանը։


«Եվս մեկ հանգամանք կար՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր, ՀԱՊԿ-ի հետ կոնֆլիկտի մեջ մտնելն էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդումն էր»,– նշել է Քոչարյանը։


Նա հավելել է, որ եթե Հայաստանի ղեկավարը գործակալ լիներ, կաներ ճիշտ այն քայլերը, որը հիմա տեսնում ենք։



Քաղաքականություն