ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է միջնորդներին, որ պատրաստ է դուրս բերել իր զինյալներին Գազայի այն շրջաններից, որոնք ներկայումս գտնվում են իսրայելական բանակի վերահսկողության տակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտնել է շարժման ներկայացուցիչ Իսմայել Ռադվանը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հեռացնել իր ուժերը՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների, որոնք սահմանում են այսպես կոչված «դեղին գծի» սահմանները՝ իսրայելական զորքերի տեղակայման գոտիները։
Այս քայլը, ըստ Ռադվանի, միտված է հրադադարի իրականացման գործընթացին և խաղաղության հաստատմանն աջակցելուն։ Սակայն կողմերից որևէ մեկը դեռևս պաշտոնապես չի հաստատել ուժերի դուրսբերման ժամկետները կամ մեխանիզմը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Բաքվին առաջարկում է արդիական սպառազինությունների նոր խմբաքանա՞կ
Սոչիում կայանալիք՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ռուսաստանցի...
Ուկրաինայի ԶՈՒ-ն զոհված զինվորների մարմինները չընդունելու լուրերի մասին
Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների...
Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական պայմանավորվածության մասին
Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ...
Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, թե ՌԴ-ն պետք է ջախջախվի. խոսնակ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբում գրել է, որ Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, թե Ռուսաստ...