Պատահարներ

Ուժեղ պայթյուն եղավ ու հայտնվեցինք կոլապսի մեջ․ ինչ է եղել Ռոստովի մարզում

Lilit T. 7,160 դիտում
Ուժեղ պայթյուն եղավ ու հայտնվեցինք կոլապսի մեջ․ ինչ է եղել Ռոստովի մարզում

Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող Տագանրոգ քաղաքում տեղի է ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարային անջատում, ինչի հետևանքով քաղաքի մի շարք հատվածներում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Տեղական իշխանությունները հաստատել են, որ աշխատանքներ են տարվում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։


Քաղաքացիների հաղորդմամբ՝ դեպքից մի քանի րոպե առաջ քաղաքում լսվել է պայթյունի ձայն․ «Ուժեղ պայթյուն եղավ ու հայտնվեցինք կոլապսի մեջ»։ Դրանից հետո որոշ տարածքներում նկատվել է հրդեհ, իսկ մի շարք բնակիչներ հայտնել են ջրի և լույսի բացակայության մասին։


Ներկայում մասնագետները պարզում են վթարի պատճառները։ Քաղաքային ծառայությունները ներգրավված են վերականգնողական աշխատանքներում, իսկ բնակիչներին հորդորել են պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական տեղեկություններին։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250