Քաղաքականություն
Վաշինգտոնի շատդաունի հետևանքով ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող ստանալ ամերիկյան զենք Ուկրաինայի համար
Mariam Z.
Ամերիկյան կառավարության ժամանակավոր ֆինանսավորման դադարեցման՝ շուտդաունի հետևանքով, դադարեցվել են ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցների միջոցով Ուկրաինային նախատեսված ամերիկյան զենքի մատակարարումները: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին։
Տեղեկատվության համաձայն՝ մատակարարումների դադարեցումը վերաբերում է մի շարք ռազմավարական զինատեսակների, ներառյալ AMRAAM հրթիռներին, Aegis հակահրթիռային համակարգերին և HIMARS հրթիռային կայանքներին։
Նշվում է, որ մատակարարումները կվերսկսվեն միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնում կհանգուցալուծվի ֆինանսավորման հարցը և կվերականգնվի կառավարության լիարժեք գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.0